
տեղադրվել է ժամը 15։21- ին
լրացվել է ժամը 17։55- ին

ՀԷՑ-ի Ֆինանսական խնդիրների պատճառով անցած տարվա օգոստոսին որոշակի թանկացում տեղի ունեցավ, արդյո՞ք դա նշանակում է, որ առաջիկայում հնարավոր է վերանայել էլեկտրաէներգիայի սակագինը հարցին Ռոբերտ Նազարյանը պատասխանել է, որ այդ հարցին ավելի հստակ կկարողանա պատասխանել ապրիլի վերջին:
Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը նաեւ ստիպված է եղել պարզաբանել, թե որքանով է Հայաստանը անկախ ռուսական Գազպրոմի հետ 2013 թվականի դեկտեմբերի մոնոպոլ պայմանագրից հետո:
Հիշեցնենք, որ գազի մատակարարման պայմանագրով Հայաստանը ռուսաստանին վճարում է դոլարով եւ մեկ դոլարի արժեքը պայմանագրում սահմանված է 413 դրամ: Այժմ բանակցություններ են ընթանում նաեւ այդ առումով, ասել է Ռոբերտ Նազարյանը: Նշենք, որ նա խորհրդարանում ներկայացնում է Հանձնաժողովի այս տարվա գործունեության ծրագիրը:




