ԿարևորՔաղաքական

Արման Թաթոյանը ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան

Ազգային ժողովն այսօր 96 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին գաղտնի քվեարկությամբ ընտրեց Մարդու իրավունքների պաշտպան։

Սահմանադրության նոր փոփոխությունների համաձայն՝ նրա թեկնածությունը ներկայացրել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը:

Ըստ Սահմանադրության՝ ՄԻՊ- ը ընտրվում է, եթե կողմ է քվեարկում ԱԺ 3/5-րդը՝  79 պատգամավոր։

Կարդացեք նաև

Back to top button