

ԱՊՊԱ համակարգի ներդրման օրվանից մայրաքաղաքի փողոցներով անհնար է երթևեկել առանց խցանումների, ավելին՝ ճիշտ ժամանակին հասնել ահամպատասխան վայր: Հաշվի առնելով առկա խնդիրը՝ Կառավարությունը օրերս փոփոխություններ կատարեց նախկին որոշումներից մեկում, որով ավտոճանապարահային պատահարների կողմերի համար հայտարարագրի նոր ձև հաստատեց, ու հնարավորություն ընձեռեց պատահարի մասնակից վարորդներին չսպասել ԱՊՊԱ-ի աշխատակիցներին ու պատահարի վայրից հեռանալ ՝ երկու կողմերի միջև կայացնելով փոխհամաձայնություն՝լրացնելով համապատասխան հայտարագրի ձևը, ինչպես նաև լուսանկարահանել պատահարի մանրամասները: Փոփոխությունը, սակայն, ոչ բոլոր պատարհներին է վերաբերում, խոսքը առայժմ մինչև հիսուն հազար դրամ վնասի մասին է:
Հիշեցնենք, վարչապետն առաջարկել էր քննարկել ու վնասի չափը սահմանել մինչև հարյուր հազար դրամ: Փոփոխություն արված է: Գործադրի կայացրած որոշումից օրեր անց, որոշ վարորդներ դժգոհ են՝ առանց ԱՊՊԱ-ի և ՃՈ մասնակցության ինքնուրույն կարգավորման վնասի համակարգի ներդրումից: Որոշումը կայացված է, սակայն այսօր կան դժգոհող վարորդներ:




