
Սիրիահայերի օգնության հիմնադրամը (SARF) կիրակի կազմակերպված «Փրկի՛ր կյանք» թելեթոնի միջոցով կարողացել է շուրջ 1 միլիոն 200 հազար դոլար գումար հավաքել Սիրիայում բնակվող հայերին օգնելու համար։
Ինչպես հայտնում է Asbarez-ը, 6 ժամ տևած հեռուստամարաթոնի ընթացքում գումար են նվիրաբերել հասարակական գործիչներ, տարաբնույթ կազմակերպություններ ու դպրոցներ։
SARF-ի ներկայացուցիչները նշել են, որ հավաքված գումարն ուղղվելու է պատերազմական գործողությունների թիրախում գտնվող Սիրիայի պաշարված հայազգի բնակիչներին օգնելուն։




