
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հնարավոր է պատերազմ սկսվի։ Նրա կարծիքով՝ այդպիսի վտանգ կա՝ սիրիական խնդրում Թուրքիայի ներգրավվածության պատճառով, հայտնում է France Inter— ը։ «Այդ պատճառով է հավաքվում ՄԱԿ- ի Անվհանգուպյան խորհուրդը»,- ասել է նա։
Իսկ ՄԱԿ ԱԽ- ն հավաքվել էր՝ քննարկելու Ռուսաստանի առաջարկած բանաձեւը, որով պահանջվում էր դադարեցնել Սիրիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ նկրտումները։
Ռուսաստանի ԱԳՆ- ն նախօրեին հայտարարել էր, որ Թուրքիայի ԶՈւ ներխուժումը Սիրիայի տարածք նշանակում է միջազգային իրավունքի խախտում։ Իրավիճակը բարդացնում է նաեւ Սաուդյան Արաբիան, որը քննարկում է սիրիական ընդդիմությանը «Երկիր- օդ» դասի հրթիռներ մատակարարելու մասին։ «Մենք կարծում են, որ «երկիր- օդ» դասի հրթիռների առաքումը կփոխի Սիրիայում ուժերի հավասարակշռությունը։ Դա թույլ կտա չափավոր ընդդիմությանը խփել վարչակարգի ուղղաթիռներն ու ինքնաթիռները, որն իրենց հետ պայքարում է քիմիական զենքի օգնությամբ եւ ռմբակոծություններ է իրականացնում»։
ՄԱԿ- ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը եւ Ֆրանսիայի ներկայացուցիչ Ֆրանսուա Դելատրը մերժել են ՌԴ բանաձեւի նախագիծը։ Դելատրը մասնավորապես հայտարարել է, որ Սիրիայում ստեղծված ներկա իրավիճակը Դամասկոսի եւ նրա դաշնակիցների՝ երկրի հյուսիսում ծավալած գործողությունների ուղիղ հետեւանքն են։ Նա նշել է, որ թուրք- սիրիական սահմանին տեղի ունեցող իրադարձությունները «կարող ն դուրս գալ վերահսկողությունից եւ բերել հայտնի չէ ինչի»։ ՄԱԿ- ի ԱԽ- ում Ռուսաստանի բանաձեւը մերժել է նաեւ խորհրդի մշտական մեկ այլ անդամ եւս՝ Մեծ Բրիտանիան։




