

Իսլամացած հայերի խնդիրները հաճախ են հայտնվում մամուլի ու հասարակության ուշադրության կենտրոնում, սակայն լուծումները չեն հասնում վերջնակետին: Այդպիսի մի օրինակ է բռնի իսլամացված հայերի մկրտության հարցը: Էջմիածնում օրեր առաջ կայացել է ընդլայնված կազմով Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որին մասնակցել է Պոլսի պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Հարցի վերաբերյալ տարածաշրջանային փորձագետ Սարգիս Հացպանյանը դիմում-առաջարկ է ներկայացրել ժողով, սակայն կարծում է, որ ինչպես Հայաստանի իշխանություններն են վարում ջայլամի քաղաքականություն, այնպես էլ եկեղեցապատկան կառույցներն են նույն քաղաքականությամբ շարժվում: Ի տարբերություն սրա՝ Եկեղեցու հայրերն էլ հերքում են Հացպանյանի պնդումները՝ ավելացնելով, որ նա չի տիրապետում իրական տեղեկատվությանը։




