Հասարակություն

Բժշկական կադրեր պատրաստող վեց բուհեր նախազգուշացվել են

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մի շարք բուհերի նկատմամբ կարգապահական տույժեր է կիրառել։ Նման հրամանների համար հիմք են հանդիսացել ՀՀ կրթության և գիտության նախարարության  լիցենզավորման գործակալության կատարած ուսումնասիրությունները և ներկայացրած  եզրակացությունները:

Նախարարի հրամանով նախազգուշացում է հայտարարվել

  • Հայբուսակ համալսարանին՝  բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով “Ստոմատոլոգիա”, “Բուժական գործ”, “Դեղագիտություն” մասնագիտությունների գծով գործունեություն իրականացնելու ընթացքում լիցենզիայի պարտադիր պայմանների և պահանջների խախտումների  համար /սովորողների ընդունելության, փոխադրման, տեղափոխման կարգերի, կլինիկական պրակտիկայի պայմանագրերում ուսանողների թվի առկայության և օտարերկրյա քաղաքացիների ուսուցման կազմակերպման  պահանջների մասերով/,
  • Հայկական բժշկական ինստիտուտին՝  բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով  գործունեություն իրականացնելու ընթացքում լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների խախտման  համար / կլինիկական պրակտիկայի պայմանագրերում առկա, ինչպես նաև ուսումնամեթոդական ապահովվածության պահանջների խախտումների մասերով/,
  • Ավանդական բժշկության համալսարանին՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով  գործունեություն իրականացնելու ընթացքում լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների խախտման  համար /կլինիկական պրակտիկայի պայմանագրերում ուսանողների թվի բացակայության մասով/,
  • Մխիթար Գոշ հայ-ռուսական միջազգային համալսարանին՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով “Ստոմատոլոգիա”, “Բուժական գործ” մասնագիտությունների գծով գործունեության լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների խախտման  համար /կլինիկական պրակտիկայի պայմանագրերում ուսանողների թվի բացակայության մասով/:
  • Սուրբ Թերեզայի անվան համալսարանին՝  բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով  “Ստոմատոլոգիա” մասնագիտության գծով գործունեություն իրականացնելու ընթացքում  լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների խախտման  համար /կլինիկական պրակտիկայի պայմանագրերում ուսանողների թվի բացակայության մասով/,
  • Երևանի մենեջմենթի համալսարանին (Գյումրու մասնաճյուղ)  բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով` “Ստոմատոլոգիա” մասնագիտության գծով, գործունեություն իրականացնելու ընթացքում  լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների խախտման  համար/ զբաղեցրած ուսումնական տարածքի` մարզադահլիճի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի  պահանջի մասով/:

Վերոնշյալ ուսումնական հաստատություններին արձանագրված խախտումների վերացման և ՀՀ կրթության և գիտության նախարարություն հիմնավորող փաստաթղթերի ներկայացման համար հրամաններում սահմանվել են համապատասխան  ժամկետներ:

Կարդացեք նաև

Back to top button