Հասարակություն

Արամի 30-ը կվերականգվի Հին Երևան նախագծում

hasmikdilanyan
Արամի 30-ը կվերականգվի Հին Երևան նախագծում. քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ  կան հուշարձաններ և ոչ հուշարձան շենքեր, «բայց ե՛ւ հուշարձանները պետք է պահպանվեն, ե՛ւ ,վստահ եմ, որ ոչ հուշարձանները, որովհետև միասնական համալիր են»: Մասնավորապես Արամի 30 շենքի վերաբերյալ նա նշել է,  որ հանրության այդպիսի արձագանքի պայմաններում դիմել է Հին Երևան նախագծի տնօրենին որ Արամի 30-ը վերականգնվի այնտեղ:

«Արամի 30-ը հուշարձանների ցանկում չի եղել, սակայն դրա չափագրություններն ունենք և ըստ չափագրության հին Երևան տարածքում դա անպամանան կվերականգնվի»,-ասել է նախարարը:  Անդրադառնալով գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի մտահոգությանը, որ «Դոլմամայի» տարածքում գինեգործների համար կարևոր նշանակություն ուենցող նկուղներ կան, նախարարն ասել է. «Դոլմամայի» դիմաց՝ Աբովյանի անկյունում, կա ևս հուշարձան-շենք, որը նույն կառուցապատողինն է, և այնտեղ ևս կան նկուղներ, որոնք ամբողջությամբ պահպանվելու և զարգացվել են և ես վստահ եմ, որ այստեղ ևս նկուղները չեն քանդվելու»:

Ի դեպ,  անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի ճակատագրին, Նարեկ Սարգսյանը հայտարարել է, որ  օդանավակայանի մասով էլ են աշխատում ճարտարապետների հետ, որպեսզի այն պահպանվի: Դրանք կառույցներ են, որոնց քանդելը պետք է լինի ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, երբ այլ տարբերակներ չկա, օրինակ այդպիսի անհրաժեշտություն է Արֆրիկյանների շենքը»,-ասել է նախարարն ու  նշել, որ այն ևս Հին Երևան նախագծում կներառվի:

Կարդացեք նաև

Back to top button