
Բրյուսելում փետրվարի 17-ին կայացել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների նոր իրավական հիմք ձեւավորելու շուրջ բանակցությունների երկրորդ փուլը։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը։
Բանակցությունների առաջին մասը նվիրված էր քաղաքական երկխոսության, բարեփոխումների, արդարադատություն եւ ազատությունների ոլորտներում համագործակցության հարցերին։
Այս, ինչպես նաեւ ավելի վաղ տեղի ունեցած ապագա համաձայնագրի առեւտրի եւ ներդրումների հարցերին նվիրված բանակցությունների արդյունքներն ամփոփվել են նույն օրվա վերջում կայացած լիագումար նիստում, որի ընթացքում երկուստեք արձանագրվել է գրանցված առաջընթացը եւ նախանշվել ապագա քննարկումների շրջանակը ու ժամանակացույցը։
Կողմերը կարեւորել են համաձայնագրի նախագծի շուրջ տարբեր ուղղություններով բանակցային թիմերի միջեւ աշխատանքների համակարգումն ու ներդաշնակեցման անհրաժեշտությունը։




