
Փետրվարի 17-ին եւ լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 700 կրակոց:
ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ շփման գծի հյուսիսային ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաեւ 82 միլիմետրանոց ականանետ /5 արկ/: ՊԲ առաջապահ զորամասերի պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է:




