ԿարևորՔաղաքական

ՀԿ-ներին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք կտրվի

lusinevasilyan

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր լսումներ է հրավիրել  «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի շուրջ: Խոսքը կառավարության կողմից մշակված նոր նախագծի մասին է, որը պետք է փոխարինի 2001-ին ընդունված և այսօր գործող  օրենքին: Քննարկման ներկայացված նախագիծը ՀԿ-ները լիարժեք չեն համարում , բայց և կարծում են, որ այն շահեկանորեն տարբերվում է գործողից ու նաև քննարկման դրված սկզբնական տարբերակից: Նրանք ակտիվորեն մասնակցել են նախագծի մշակման ողջ գործընթացին, այսօր էլ ՝ լսումներին:

 

Հասարակական կազմերպությունների մասին նոր օրենքի մշակման գործընթացը  սկսվել է 2009-ից: Ավելի ստույգ՝  2009-ին կառավարությունը գործող օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ մշակեց, որը հարուցեց ՀԿ-ների լուրջ դժգոհությունն ու մտահոգությունը: Դրանից հետո արդեն գործադիրը որոշեց, որ  չկարգավորված հարցերն այքան շատ են, որ նախընտրելին նոր օրենք ունենալն է:

Նախագիծը, որն արդեն ընդգրկված է ԱԺ 9-րդ նստաշրջանի մեծ օրակարգում, իսկ այսօր խորհրդարանական լսումների քննարկման թեման էր, սկզբնական տարբերակից էականոերն տարբերվում է: Շատ վիճահարույց դրույթներ ՀԿ-ների հետ   քննարկման արդյուքնում  նախագծից հանվել են: Դրանցից մեկը, օրինակ, վերաբերում է հաշվետվողականության համակարգին: Նախագծի սկզբնական տարբերակը հանրային հաշվետվողոկանության մեխանիզմներ  էր ենթադրում Հայաստանում գործող  բոլոր ՀԿ-ների  համար, իսկ դրանց թիվը մոտենում է 5000-ին: Քաղաքացիական հասարակության առարկությունները հաշվի առենլով ՝ կառավարությունը որոշել է աուդիտ անցնելու և ֆինանսական տարեկան հաշվետռվություններ ներկայացնելու պահանջը կիրառել միայն պետական ֆինանսավորում ստացող ՀԿ-ների նկատմամբ:

Պարտադիր աուդիտի ծախսերը ՀԿ-ներին դեռ  անհագստացում են, այսօրվա քննարկման ժամանակ նրանցից շատերը կառավարությանն առաջարկեցին ՝ պայմանն առաջադրելու հետ հոգալ նաև այդ լրացուցիչ ծախսերը: Առաջարկը ենթադրվում է, որ դեռ կքննարկվի:

Օրենքի, այսպես ասենք,  նորամուծություններից մյուսն էլ ՀԿ-ներին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք տալն է:  Բայց այդ գործունեությունը, ըստ նախագծի, պետք է համապատասխանի  ՀԿ-ի կանոնադրությամբ սահմանված նպատակներին: Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանի գնահտամամբ՝ այս փոփոխությամբ թեթևացնում են ՀԿ- ի գործը: «Այս նորմը թույլ է տալիս առանց բարդացնելու, առանց առևտրային ընկերություն ստեղծելու ձեռնարկատիրությամբ զբաղվել: Այսինքն՝ հեշտացրել ենք ՀԿ-ների կյանքը»:

ՀԿ-ները սակայն խնդիրը նույնքան միանշանակ չեն դիտարկում: Ընդահուր առմամբ ՝ ձեռնարկատիրությամբ զբաղվելու իրավունք վերապահելը ողջունելի  փոփոխություն են համարում, բայց ձևակերպումը, որով այդ իրավունքը սահմանվել է, մտահոգիչ :  «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը լսումների ժամանակ ձևակերպեց, թե որ սահմանումն  ավելի լիարժեք կլիներ: «Խնդիրը կարծում ենք, որ պետք է լինի ոչ թե կանոնադրական նպատակների հետ ձեռնարկատիրական գործունեության համապատասխանությունը, այլ այդ գործունեության արդյունքում ստացված շահույթը, եկամուտը  պետք է ուղղվի կանոնադրական եկամուտների իրականացմանը»:

Հակառակ դեպքում՝ մի շարք կազմակերպություններ կդժվարանան ձեռնարկատիրական այնպիսի գործությունեության իրականացնել, որը կհամապատասխանի կանոնադրական այն նպատակին, որն  օրինակ ժողովրդավարության խթանումն է կամ ընտրական համակարգի բարելավմանը նպաստելը:

Մյուս խնդիրը, որը ՀԿ-ներն ամենամտահոգիչն են համարում, վերաբերում է դատարան դիմելու, հանրային շահը դատական կարգով պաշտպանելու իրավունքին: Ի դեպ, որոշակի սահմանափակումներով այդ իրավունքը ամրագրված է եղել նախագծի նախնական տարբերակում, այժմ հանվել է: Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը արդարադատության փոխնախարարին հիշեցրեց. դեռևս 2010-ին ՍԴ-ն որոշում է ընդունել, որով ճանաչել է հանրային շահերի պաշտպանության հարցերով դատարան դիմելու ՀԿ-ների իրավունքը: «Մենք այդ նորմից չեն հրաժարվում, պարզապես կարծում ենք, որ մի շարք հարցադրումներ կան, որոնք լրացուցիչ քննարկման կարիք ունեն: Խնդիրը փորձելու ենք լուծել դատավարական օրենսդրության փոփոխություններով»:

Ի դեպ, օրենքով սահմանված է եղել  է միայն հասարակական կազմակերպության կողմից իր և իր անդամների իրավունքներն շահերը դատարանում ներկայացնելու ու պաշտպանելու իրավունքը, այն նույնպես տեղ չէր գտել նախագծում: Արդարադատության փոխնախարարը վստահեցրեց, որ դա վրիպակ է  և կշտկվի:

Կարդացեք նաև

Back to top button