
Քաղաքականությունը սպորտում կամ սեփական երկրի նախագի նկատմամբ մեծ սիրո գինը. ռուսական «Լոլոմոտիվ» ակումբի ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովին կարող են որակազրկել Ստամբուլում թուրքական «Ֆեներբախչեի» հետ խաղից հետո տեղի ունեցած միջադեպի համար: Ռուս ֆուտբոլիստը դաշտով անցել է շապիկով, որի վրա պատկերված է եղել Վլադիմիր Պուտինը՝ «ամենաքաղաքավարի նախագահը» մակագրությամբ: Տարասովն այդկերպ իր հարգանքն է փորձել արտահայտել իր երկրի նախագահի նկատմամբ՝ որոշելով դա անել մի երկրում, որի հետ Կրեմլի հարաբերությունները վերջին շրջանում ճգնաժամ են ապրում:
ՈւԵՖԱ –ի կանոնադրությամբ ֆուտբոլային դաշտում արգելված է քաղաքական, գաղափարական կամ կրոնական քարոզչությունը, ինչպես նաև սադրանքները որոնք կարող են վիրավորել այս կամ այն անձնաց խմբի մարդկային արժանապատվոթյունը: Ագրելված են նաև քաղաքական ենթատեքստով գրություններ ֆուտբոլիտների հանդերձանքի վրա:
Միջադեպը կոշտ հռետորաբանության նոր ալիք է բարձրացրել թուրքական մամուլում: Թուրքական Yeni Safak թերթը տեղի ունեցածն համարել է «Պուտինի սադրանքը»: Հնչում են նաև ՈՒԵՖԱ-ին հասցեագրված կոչեր՝ վերանայել եվրոպական առաջնությունների անցկացման մեխանիզմը, թույլ չտալու ռուսական և թուրքական ֆուտբոլային թիմերին հանդիպել նույն դաշտում: Սակայն Եվրոպայի գլխավոր ֆուտբոլային կառույցը հայտարարել է, որ չի պատրաստում փոխել Եվրո-2016 թվականի վիճակահանության անցկացման սխզբունքները:
Թուրքերը մեղմ ասած, այնքան էլ հյուրընկալ չեն գտնվել Ստամբուլ ժամաած ռուս մարզիկների նկատմամբ. թուրք երկրպագուները քարեր են նետել «Լոկոմոտիվ» ֆուտբոլային թիմի անդամներին և երկրպագուներին տեղափոխող ավտոբուսի ուղղությամբ: Ինչպես գրում է Lifenews-ը, ռուսական թիմին ու երկրպագուներին դեպի մարզադաշտ ճանապարհին ուղեկցել է մոտ 100 ոստիկան:




