Հասարակություն

ՀՀ սահմանը ապօրինի հատած աֆղանստանցին ազատազրկվեց 1 տարով

Հայաստանի սահմանն ապօրինի հատած, աֆղանստանցի Աբդուլսալամ Մեհմեդռեհիմին դատապարտվեց 1 տարվա ազատազրկման: Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում գործը քննվել է  արագացված կարգով, քանի որ նման միջնորդություն էր ներկայացրել ամբաստանյալը՝ նշելով, որ զղջում է կատարած հանցանքի համար:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Աբդուլսալամ Մեհմեդռեհիմին չի ունեցել Թուրքիայից Հայաստան մուտք գործելու համար համապատասխան փաստաթուղթ: 2015-ի օգոստոսի 4-ին Արարատի մարզի Արմաշ հայանքի վարչական տարածքին հարակից հատվածով, առանց սահմանված փաստաթղթերի, նա հատել է Հայաստանի պահպանվող պետական սահմանը եւ Թուրքիայից մուտք գործել մեր հանրապետության տարածք, որտեղ բռնվել է սահմանային ծառայություն իրականացնող աշխատակիցների կողմից:

Կարդացեք նաև

Back to top button