
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
Արցախում այսօր նշում են ԼՂՀ առաջին Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի ծննդյան 57-րդ տարեդարձը: Ավանդույթի համաձայն այսօր Ստեփանակերտի հուշահամալիր են այցելել եւ վաղամեռիկ երիտասարդ քաղաքական գործչի շիրիմին ծաղիկներ եւ ծաղկեպսակնկեր են դրել Արթուր Մկրտչյանի հարազատներն ու ընկերները, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահն ու պատգամավորները: ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնը 33-ամյա Արթուր Մկրտչյանը վարեց ընդամնեը 3 ամիս, արտաքին քաղաքական ու ներքին կյանքում բավականին բարդ ժամանակաշրջանում առաջնորդվելով հանդուրժողականության ու արդարամտության սկզբունքներով վաստակեց «բարոյականությունը քաղաքական դաշտ բերած» գործչի համբավ:
ԼՂՀ խորհրդարանի փոխխոսնակ Վահրամ Բալայան




