Հասարակություն

Քեսաբի եկեղեցին նոր զանգեր կունենա

Հայ կաթողիկե պատրիարքության շնորհիվ երեք ամիս անց Քեսաբի եկեղեցին նոր զանգեր կունենա: Այս մասին գրում է «Արևելք»-ը: Հաղորդվում է նաև, որ փետրվարի 8-ին Քեսաբի Սուրբ Միքայել եկեղեցու հնամյա զանգերը տեղափոխվել են Լիբանան՝  վերանորոգելու: 2014-ի մարտին ահաբեկիչները գրավել էին Քեսաբը՝ կողոպտելով և քանդելով ավանը: Վնասվել էին եկեղեցու զանգերը: Եկեղեցու փոքր զանգը Քեսաբի ժողովրդի անունից նվիրվել է Զմառի թանգարանին:

Կարդացեք նաև

Back to top button