

Նախնական տեղեկություններով՝ Դիլիջանի գործող քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի ձայները մոտ 3 անգամ ավելի են, քան նախկին քաղաքապետ Ժորա Սահաբալյանինը: Հիշեցնենք, որ երեկ ՀՀ երեք մարզերում՝ Սյունքիում, Տավուշում և Լոռիում խոշորացված, իսկ այսօր արդեն բազմաբնակավայր համայնքների բնակիչներն ընտրում էին իրենց համայնքի ղեկավարին ու ավագանու անդամներին:
Վերջին մի քանի օրերին Ռադիոլուրն աշխատել է Տավուշի մարզում:
Դիտորդները միայն մարդկային կուտակումներ են արձանագրել, այլ՝ էական խախտումներ նրանք չեն արձանագրել: Թեղուտի՝ լիազորությունները դադարեցրած Թեղուտի ղեկավար Արարատ Թամրազյանն ինքն էր հորդորել գյուղացիներին ակտիվորեն մասնակցել ընտրություններին: Վեց գյուղական համայնքներից ամենաքիչ ընտրողներ են գրանցված Աղավնավանքում ՝ 262 ընտրող, Բացի Գոշից, որտեղ երկու տեղամաս էր բացվել, մյուսներում՝ մեկական ընտրատրատեղամասեր էին բացվել: Ընդահանուր առմամբ, ընտրությունները հանգսիտ էին ընթանում, բացառությամբ առավոտըյան ժամերին, երբ մարդիկ հավավքել էին ընտրատեղամասերի բակերում:
Մեծամանսական ընտրակարգով պատգամավոր ընտրված Հակոբ Հակոբյանը, ով երեկ երեկոյան Արմեն Սանթրոսյանի նախընտրական շտաբում էր, կանխելով ընտրակաշառքի բաժանման մասին հարցերը, վստահեցրեց՝ նման բան չի եղել, փող չի բաժանվել ընդհնարպաես ընտրախախտումներ այստեղ չեն լինում, իսկ մարդկանց ակտիվությունը բացատրեց թեկնածուների ակտիվ աշխատանքով: Նկատեց, որ եթե խոշորացումը իր արդյունքները չտա, տարարծքային այլ բաժանումներ կլինեն՝ բնակիչների խնդրանքով:
Հավելեմ նաև, որ նախնական տեղեկություններով՝ Դիլիջանի գործող քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի ձայները մոտ 3 անգամ ավել են նախկին քաղաքապետ Ժորա Սահաբալյանի ձայներից:




