

Եթե Հանրակրության մասին 2009 թվականի օրենքով 120 ժամ բացակայությունից հետո էին աշակերտները փաստի առաջ կանգնում, ապա օրենքի 2014 թվականի փոփոխությամբ բացակայությունների շեմն իջեցվել է մինչև 80 ժամը: Թույլատրելի բացակայությունների շեմը հատելուց հետո աշակերտները պետք է հանձնեն քննություն, հակառակ դեպքում կմնան նույն դասարանում, անդրադառնալով դպրոցների բացակայությունների խնդրին և այն օրենսդրական դաշտ մտցնելուն, նշել է կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը: Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն էլ հավաստիացրել է, որ նման խնդրի առջև են կանգնելու միայն այն աշակերտները, ովքեր բացակայել են ոչ հարգելի պատճառներով: Հարգելի բացակաները կարող են հանձնել քննություն և բոլորի հետ միասին տեղափոխվել հ աջորդ դասարան:
Եթե մինչև փետրվարի 3-ը աշակերտների բոլոր բացակայությունները կհամարվեն հարգելի, ապա դրանից հետո կգործի օրենքը, ըստ որի` տարվա ընթացքում 80 ժամ բացակայողները պետք է բժշկի թուղթ ներկայացնեն ու քննություններ հանձնեն։ Հակառակ դեպքում կմնան նույն դասարանում։ Եթե Հանրակրության մասին 2009 թվականի օրենքով աշակերտները փաստի առաջ էին կանգնում 120 ժամ բացակայությունից հետո, ապա օրենքի 2014 թվականի փոփոխությամբ՝ կարգը գործելու է այս տարվա մայիսից և բացակայությունների շեմն իջեցվել է մինչև 80 ժամը: Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը կարծում է, որ այս ամենի նպատակը մեկն է՝ ավագ դպրոցի երեխաներին ամեն գնով բերել դպրոց, որն ըստ նրա ճիշտ ճանապարհը չէ:
Անահիտ Բախշյանը կարծում է, որ պետք է այս օրենքը վերանայվի և փոփոխության ենթարկվի: Եվ ընդհանրապես բացակայությունների հարցը օրենսդրական դաշտ մտցնելն է սխալ, դրանով օրենքն էժանացնում ենք, ասում է կրթության փորձագետը: Ինչ վերաբերում է կարգին, բացակայությունը մնում է բացակայություն՝ անկախ նրանից հարգելի է, թե ոչ: Այլ հարց է, որ անգամ հարգելի բացակայությունը կարող է ճակատագրական դառնալ աշակերտի համար: Անահիտ Բախշյանը մի դեպք հիշեց:
Անահիտ Բախշյանին շտապում է հակադարձել ԿԳ նախարարության հանրակթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Եթե երեխան հանրգելի պատճառներով է բացակայում դասերից և դրա համար կա բժշկի թույլտվություն, մենք դա անպայման հաշվի ենք առնում, ասում է հանրակրթության վարչության պետը:
Ի դեպ, եթե Անահիտ Բախշյանն այստեղ չի բացառում նաև կոռուպցիոն ռիսկերը, նկատելով, որ ուսուցիչը կարող է ծնողի համապատասխան վերաբերմունքի դիմաց չդնել այդ բացակաները, կամ դնելուց հետո ջնջել, ապա Նարինե Հովհաննիսյանը բացառում է նման դեպքերը` վստահեցնելով, որ կրթության պետական տեսչության աշխատակիցները գնում են դպրոցներ ու վերահսկում բացակայությունները։




