Հասարակություն

Հերթական գույժն իմ պաշտոնանկության մասին.Աշոտյան

aidaavetisyan
Վերջին շրջանում տեղեկություններ են շրջանառվում, որ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյաննը հրաժարական է տալու, քանի որ ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր կոալիցիայի շրջանակներում հնարավոր է կրթության ոլորտը ղեկավարի ՀՅԴ ներկայացուցիչ Լևոն Մկրտչյանը, ով արդեն երեք անգամ  ղեկավարել է  տվյալ գերատեսչությունը: Ինչ նոր պաշտոն կստանձնի Արմեն Աշոտյանը  դեռևս անհայտ է: Այսօր նախարարն ինքն էլ չի ցանկացել դեռևս բացել փակագծերը: Սակայն նշել է, որ քաղաքական դաշտում չի դադարելու գործել:

Կրթության նախարարը, պարզաբանելով իր հրաժարականի պատճառները, նախ շնորհակալություն է հայտնել աշխատանքի վերաբերյալ արձագանքների համար, որոնք  ստացել է  այս օրերին և  նշել, որ որևէ քաղաքական, անձնական կամ մասնագիտական ճգնաժամ հոգու մեջ չկա և ճիշտ ժամանակն է պատրաստ լինել դուրս գալ «կոմֆորտի զոնայից», և ավելացրել՝ պետք է պատրաստ լինել ճեղքել հարմարավետության գոտին և դիմակայել նոր մարտահրավերներին: Արդյո՞ք  նեղացած չէ դաշնակցականներից հարցին, նախարարը հումորով է պատասխանել:

«Վերջերս մի դաշնակցական շրջապատում կատակեցի՝ ասելով դաշնակցության բերած, դաշնակցության տարած: Ես միշտ ասել եմ 2012 թվականին, երբ մամուլը գուժում էր իմ հրաժարականը խորհրդարանական ընտրություններից հետո, 2014 թվականին՝ երբ գուժում էր կառավարության փոփոխություններից հետո, 2015 թվականին, երբ նախարարական եվրոպական գագաթաժողովից հետո ասում էին, թե Աշոտյանը հասել է իր բարձունքին, այլևս անելիք չունի և գուժում էին իմ հրաժարականը: Միշտ հոգեբանորեն պատրաստ եմ: Դա չի նշանակում, որ չեմ սիրում իմ աշխատանքը, որ չեմ կապվել այդ կոլեկտիվի հետ, այդ ոլորտի հետ: Ու չեմ պատրաստվում լքել մի ոլորտ, որտեղ 7 տարի ավելի շատ եմ եղել, քան մեր տանը»:

Կարդացեք նաև

Back to top button