Հասարակություն

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Տյառնընդառաջը

լրացված 14.07-ին

alisagevorgyan
Հայ առաքելական եկեղեցին տոնում է Տեառնընդառաջը, որն անշարժ տոն է և նշվում է ամեն տարի փետրվարի 14-ին, բայց տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրացուցով նոր օրը սկսվում է երեկոյան ժամերգությունից հետո: Հայ եկեղեցին այս օրը հռչակել է նորապսակների օրհնության օր և իրականացնում է հատուկ կարգ»:  Օրվա հոգևոր խորհրդին է նվիրված «Ռադիոլուր»-ի ռեպորտաժում:

 

Նոր Կտակարանի համաձայն Հրեաստանում սրբազան ավանդույթ կար. Ծնողներն իրենց առաջնեկ արու զավակին քառասուն օրականում տանում էին տաճար` ընծայաբերելով նրան Աստծուն: Մանուկ Հիսուսի ծնողները ևս ավանդույթի համաձայն նրան տանում են տաճար, որտեղ Սիմոն անունով մի ազնիվ ու արդար ծերունի նրան ընդառաջ է գալիս: Այստեղից էլ ծնվել է տոնի անվանումը` Տեառնընդառաջ:

«Փառք քեզ Աստված, քանզի աչքովս տեսա իմ փրկությունը և լույս բացվեց մարդկանց վրա, որոնք խավարի մեջ նստած էին»,-ընդառաջ գալով մանուկ Հիսուսին՝ կանչում է Սիմոն ծերունին: Սրբազան ավանդության համաձայն այդ պահին տաճարի արևելյան դռները դղրդյունով բացվում են ու մարդիկ ճրագներով դուրս են վազում տներից ` տեսնելու, թե ինչ է կատարվում: Նրանք գիտեին սուրբ գրային օրենքը` տաճարի արևելյան դռները կբացվեն միայն այն ժամանակ, երբ այնտեղ կմտնի ու այնտեղից դուրս կգա Տերը: Տեառնընդառաջն անշարժ տոն է և եկեղեցին այն նշում է ամեն տարի փետրվարի 14-ին, բայց տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրացուցով նոր օրը սկսվում է երեկոյան ժամերգությունից հետո:

Հայ եկեղեցին այս օրը հռչակել է նորապսակների օրհնության օր և իրականացնում է հատուկ կարգ: Հայ եկեղեցու սպասավոր Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը  հիշեցնում է՝ տոնը վերաբերում է հատկապես նորապսկաներին.«Այսօր երեկոյան կկատարվի նաև այս տարվա առաջին անդաստանը, այսինքն՝ օրնվելու է երկրի չորս կողմը: Այսօր եկեղեցում կկատարվի նաև մոմերի օրհնության կարգ

Ժամերգության ավարտին հավատացյալները եկեղեցում վառվող մոմերից վառում են իրենց մոմերն ու տուն տանում, որպես Քրիստոսի փրկարար լույսի խորհրդանիշ: Օրհնված մոմի կրակով վառվում է նաև Տեառնընդառաջի խարույկը, որն ըստ քահանայի, իրականում որևէ առնչություն չունի հոգևոր ճշմարտության հետ, այլ պարզապես ժողովրդական ավանդույթ է:

Կարդացեք նաև

Back to top button