Սպորտ

Մեկնարկում են ձմեռային 2-րդ պատանեկան Օլիմպիական խաղերը

arammanukyan
Այսօր Լիլլիհամերում կմեկնարկեն ձմեռային 2-րդ պատանեկան Օլիմպիական խաղերը: Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա  «Լյուսգորսբակեն» արենայում: Պատանեկան ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնեն ՝ գեղասահորդուհի Անաստասիա Գալուստանն ու դահուկորդ Միքայել Միքայելյանը: Միքայելը կլինի նաև մեր պատվիրակաության դրոշակակիրը բացման արարողության ժամանակ: Պատանեկան Օլիմպիական խաղերում 15 մարզաձեւերում խաղարկվելու է մեդալների 70 հավաքածու:
Տեղեկացնենք, որ Անաստասիա Գալուստյանը  խաղերին պատրաստվել է Մոսկվայում, մինչ այդ էլ  հանդես է եկել Եվրոպայի առաջնությունում: Իսկ Միքայելյանը մարզվել է Աշոցքում ու ուսումնամարզական հավաք անցկացրել  Ֆինլյանդիայում:

Կարդացեք նաև

Back to top button