
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կարձագանքի բոլոր գործողություններին, որոնք կառնչվեն դաշնակիների անվտանությանը», -հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այսօր Sputnik Армения –ի մամուլի կնետրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Բորդյուժան ընդգծել է որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճն անթույլատրելի է:
«Մեզ միշտ զարմացնում է այն, որ լրատվամիջոցների աձանձին ներկայացուցիչներ հայտարարում են, թե ՀԱՊԿ-ը չի արձագանքում: Պետք է ծանոթանալ ՀԱՊԿ հայտարարությունների հետ: Դրանում միշտ անդրադարձ կա Կոսվկացին», -ասել է Նիկոլայ Բորդյուժան:
Ավելի վաղ, Երևան այսցի ժամանակ Բորդյուժան հերթական անգամ հիշեցրել էր, որ միջամտության մեխանիզները կարող են գործադրվել այն ժամանակ, երբ պետությունն ի վիճակի չէ ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը և կայունությունը: Այդ դեպքում պետությունը պաշտոնապես դիմում է դաշնակիցներին օգնության խնդրանքով, և որոշում է ընդունվում աջակցության բնույթի մասին:
Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան ոչ թե Թուրքիայի բանակին հակազդելու համար է, այլ այդ տարածաշրջանում կայունության ապահովման։ Այս մասին փետրվարի 12-ին՝ հեռուստակամուրջի ժամանակ, հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների լարմանն ու ռազմական գործողությունների դեպքում ՀԱՊԿ դիրքորոշմանը՝ Նիկոլայ Բորդյուժան պատասխանեց. «Անհրաժեշտ չեմ համարում առհասարակ քննարկել իրավիճակի զարգացման տարբերակները։ Հուսամ, որ ամեն բան քաղաքական հունով կընթանա։ 102-րդ բազայի ներուժը բավական է նշված խնդիրների լուծման համար։ Իսկ եթե այն գործի դրվի, բնականաբար կգործի ուրիշ միջոցներով, որոնք կընդունվեն տարածաշրջանի երկրների ղեկավարների կողմից։ Այդ պատճառով ինչ-որ ուժեր ակտիվացնելու կարիք չեն տեսնում»։
Ինչ վերաբերում է Գյումրիում տեղակայված 102-րդ բազայի ամրապնդմանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պարզաբանեց. «Խոսքը ոչ թե ամրապնդման մասին է, այլ կազմավորմանը ամենաժամանակակից զինատեսակներով ապահովելու եւ Ռուսաստանի ԶՈւ այդ կազմավորմանը անհրաժեշտ մարտական պատրաստվածության բերելու։ Որպես զինվորական՝ կարող եմ ասել, որ ցանկացած կազմավորման ամրապնդման միջոցառումները աստիճանաբար են տեղի ունենում։ Այդ պատճառով խոսքը պլանային աշխատանքի մասին է։ Չեմ կարող ասել, որ 102-րդ ռազմաբազան ինչ-որ արտահերթ կարգով ներուժ է զարգացնում, համենայն դեպս ես այդ մասին տեղյակ չեմ»։




