Քաղաքական

Նախագահը կխոսի ոչ թե ՀՅԴ-ի հետ համագործակցության, այլ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման մասին. Վլադիմիր Հակոբյան

ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը Tert.am–ի հետ զրույցում մեկնաբանել է մամուլի տեղեկությունները, թե Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունենալու ՀՀԿ–ՀՅԴ կուսակցությունների համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը։

Ըստ նրա՝ Նախագահը կխոսի ոչ թե ՀՅԴ–ի հետ համագործակցության, այլ՝ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման մասին։

Ճի՞շտ են արդյոք այն լուրերը, որ այսօր Նախագահի նստավայրում նախատեսվում է ՀՀԿ և ՀՅԴ կուսակցությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը:

— Ոչ, այսօր նման բան չի նախատեսվում:

Այդ դեպքում ինչո՞ւ են երեկոյան նախագահական նստավայր հրավիրվել երկրի բարձրաստիճան պաշտոնյաները:

— Հանդիպում իսկապես լինելու է, որի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Նախագահի նստավայրում հյուրընկալելու է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին: ՀՀ Նախագահը հանդես է գալու ելույթով, սակայն այն ոչ թե ՀՅԴ-ի հետ համագործակցության մասին է, այլ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ:

Կարդացեք նաև

Back to top button