


ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ձեւավորման հարցերի շուրջ այսօր քննարկումներ են ծավալվել երեւանյան մամուլի ակումբներում: Մոտեցումներն ու գնահատականները միանշանակ չեն: Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով, օրինակ, կոալիցիայի ձեւավորումը զուտ պորտֆելներ ձեռք բերելու խնդիր է եւ ոչինչ չի տալու երկրին: ԱԺ պատգամավոր, քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը, մինչդեռ, նման գնահատականներն ամենեւին չի կիսում եւ համոզված է, որ ներկայիս բարդ ու դժվար պայմաններում կոալիցիայի ձեւավորումն առաջին հերթին հանրության առջեւ պատասխանատվության ստանձնում է:




