Հասարակություն

Նախագահի գլխավոր ռազմական տեսուչի լիազորությունները կվերապահվեն խորհրդականին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել իր նախորդ հրամանագրերից մեկում՝  2008 թվականի ապրիլի 16-ի ՆՀ-73-ա հրամանագրում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին:

Հրամանագրում ասված է.

«Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի ապրիլի 16-ի «Մ. Հարությունյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական նշանակելու մասին» ՆՀ-73-Ա հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) «16-րդ կետի 3-րդ ենթակետը» բառերից հետո լրացնել «և 16.2-րդ կետը» բառերով.

2) «Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ» բառերը հանել.

3) «խորհրդական» բառից հետո լրացնել «՝նրան վերապահելով Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչի լիազորությունները» բառերով»:

Կարդացեք նաև

Back to top button