ՀասարակությունՄշակույթՏեսանյութեր

Ցեղասպանության մասին «100 տարեկան վերապրածը» ֆիլմն արժանացել է Golden Mike մրցանակի (տեսանյութեր)

2015- ին ԱՄՆ- ում հեռարձակվող հայկական «Հորիզոն» հեռուստաընկերության ցուցադրած «100 տարեկան վերապրածը» ֆիլմն այս տարի արժանացել է Կալիֆորնիայի Ռադիո- հեռուստատեսհության տեղեկատվական ընկերակցության «Golden Mike/Ոսկե միկրոֆոն» մրցանակին:

Peter1Ֆիլմը ցուցադրել է նաեւ KLCS- ը, որը ԱՄՆ հանրային հեռուստատեսության՝  PBS-ի միակ ալիքն է, որը գրասենյակ ունի Լոս Անջելեսում: Ըստ «Ասպարեզի» ֆիլմը նայել է 60 հազար հեռուստադիտող, նրանցից յուրաքանչյուր երրորդը հայ չի եղել։

Լոսանջելեսաբնակ Էմմիի մրցանաակիր Պիտեր Մուսուրլյանը  ֆիլմը նկարահանել է մի քանի տարվա ընթացքում՝այն  սկսելով  ցեղասպանությունից փրկված Ղազարոս Կադեմյանի ծննդյան100- ամյակի արարողությամբ:  100-ից 101 տարեկան հասակում՝ այսինքն մեկ տարվա ընթացքում, դիտողն ականատես է լինում, թե ինչպես է Կադեմյանը բազմաթիվ ամերիկահայերի հետ միասին կանգնում  արդարություն որոնելու ճանապարհին:

Ֆիլմը նաեւ ցուցադրվել է ոչ միայն Լոս Անջելեսում, այլեւ՝ Սակրամենտոյում, Նյու-Յորքում և Վաշինգտոնում:

Հայոց ցեղասպանության մասին պատմող «100 տարեկան վերապրածը» ֆիլմի առաջին մասը տեղադրված է նաեւ ինտերնետրում (դիտել այստեղ

Կարդացեք նաև

Back to top button