

ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն այսօր ԵՊՀ նիստերի դահլիճում հանդիպել է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ: Պաշտպանության նախարարը խոսել է բանակի անցյալի ու ներկայի մասին, անդրադարձել անցած տարվա ձեռքբերումներին ու այս տարվա խնդիրներին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաեւ պատասխանել է դասախոսներին եւ ուսանողներին հետաքրքրող հարցերին:
Պաշտպանության նախարարին ուղղված հարցերից մեկն առնչվում էր զինծառայողների աշխատավարձերի բարձրացման խնդրին: ԶՈՒ-ի յուրաքանչյուր զինծառայողի աշխատավարձի փոփոխություն ձեւավորվում է հանրապետությունում ընդհանուր աշխատավարձերի քաղաքականության շրջանակներում՝ նախ ասաց պաշտպանության նախարարը, ապա հավելեց.
«Բայց, քանի որ նրանց առաջ առանձնահատուկ խնդիրներ են դրված, նախատեսվում է այդ ուղղություններով համապատասխան աշխատավարձի բարձրացում»:
Սպառազինության խնդիրների մասին. նախարարը շեշտեց, որ նման հարցերը որոշակի գաղտնիություն են պարունակում, հետեւաբար, կոչ արեց, որ հասարակությունը վստահ լինի՝ Զինված ուժերի ղեկավարությունն ու պետության ղեկավարությունն առավել քան հետևողական են այդ ուղղությամբ աշխատանքներ տանում:
«Պատերազմով անցած մեր բոլոր ղեկավարները դրա անհրաժեշտությունը գտնում են և այդ ուղղությամբ հետևողական աշխատում ենք: Վստահեք մեր ղեկավարությանը և ԶՈՒ ղեկավարությանը»,- ասաց նա:
Սեյրան Օհանյանը շեշտեց, որ աշխատանքներ են իրականացվում բանակ-հասարակություն կապի ամրապնդման ուղղությամբ, և բանակը քաղաքացիական ժողովրդավարական վերահսկողության տակ է գտնվում: Պաշտպանության նախարարը հայտնեց, որ բանակում արգելել է օգտագործել երկու արտահայտություն, առաջինը՝ ասել, թե բանակը հասարակության հայելին է, քանի որ կարծում է, որ դրանով, կարծես, արդարացնում են այն դեպքերը, որոնք մերթընդմերթ լինում են բանակում, իսկ երկրորդը՝ արգելել է ասել, թե բոլոր բանակներում էլ այդպիսի դեպքեր լինում են:
Սեյրան Օհանյանը վստահեցրեց, որ որդեգրված սկզբունքները ըվել են իրենց արդյունքները. բանակն ապացուցում է իր անընդհատ կատարելագործվելու ունակությունը և իր առաջ դրված խնդիրը կատարում է բարձր մակարդակով՝ շեշտեց նախարարը: Նա նաեւ կետ առ կետ ներկայացրեց 2015 թվականի ձեռքբերումները: Դրանք ամփոփված են նաեւ 2016 թվականի իր անձնական ուղերձի մեջ, որը կոչվում է «Առաջարկիր՝ քննարկենք, միասնաբար որոշենք»։
Հանդիպումները պաշտպանության նախարարը կարեւորում է, քանի որ բանակի դերակատարությունն անվտանգության համակարգի ձևավորման մեջ առաջնայինն է:
«Մենք բազմաթիվ սպառնալիքներ ունենք: Անվտանգության միջավայրն այսօր բավականին փխրուն է, փոփոխական և արագ կարող է փոխվել այս կամ այն կողմ, բայց ՀՀ Զինված ուժերը, բանակը կարողանում է իր պատրաստվածությամբ, զինծառայողների մարտական ոգու, բարոյահոգեբանական բարձր համակարգի շնորհիվ պահպանել հարաբերական խաղաղությունը: Բանակը կարողանում է այս զինված դիմակայության պարագայում ստեղծել այնպիսի զսպիչ մեխանիզմներ, որն ստիպում է հակառակորդին զերծ մնալ խոշորամասշտաբ գործողություներից, և մարտական գործողությունների վերածվելու հավանականությունը հավասարեցնել մինիմումի»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Սպառազինության խնդիրների մասին. նախարարը շեշտեց, որ նման հարցերը որոշակի գաղտնիություն են պարունակում, հետեւաբար, կոչ արեց, որ հասարակությունը վստահ լինի՝ Զինված ուժերի ղեկավարությունն ու պետության ղեկավարությունն առավել քան հետևողական են այդ ուղղությամբ աշխատանքներ տանում:
Պաշտպանության նախարարին ուղղված հարցերից մեկն առնչվում էր զինծառայողների աշխատավարձերի բարձրացման խնդրին: ԶՈՒ-ի յուրաքանչյուր զինծառայողի աշխատավարձի փոփոխություն ձեւավորվում է հանրապետությունում ընդհանուր աշխատավարձերի քաղաքականության շրջանակներում՝ նախ ասաց պաշտպանության նախարարը, ապա հավելեց.
«Բայց, քանի որ նրանց առաջ առանձնահատուկ խնդիրներ են դրված, նախատեսվում է այդ ուղղություններով համապատասխան աշխատավարձի բարձրացում»:
Սեյրան Օհանյանը շեշտեց, որ աշխատանքներ են իրականացվում բանակ-հասարակություն կապի ամրապնդման ուղղությամբ, և բանակը քաղաքացիական ժողովրդավարական վերահսկողության տակ է գտնվում:
Պաշտպանության նախարարը հայտնեց, որ բանակում արգելել է օգտագործել երկու արտահայտություն, առաջինը՝ ասել, թե բանակը հասարակության հայելին է, քանի որ կարծում է, որ դրանով, կարծես, արդարացնում են այն դեպքերը, որոնք մերթընդմերթ լինում են բանակում, իսկ երկրորդը՝ արգելել է ասել, թե բոլոր բանակներում էլ այդպիսի դեպքեր լինում են:
Սեյրան Օհանյանը վստահեցրեց, որ որդեգրված սկզբունքները տվել են իրենց արդյունքները. բանակն ապացուցում է իր անընդհատ կատարելագործվելու ունակությունը և իր առաջ դրված խնդիրը կատարում է բարձր մակարդակով՝ շեշտեց նախարարը: Նա նաեւ կետ առ կետ ներկայացրեց 2015 թվականի ձեռքբերումները: Դրանք ամփոփված են նաեւ 2016 թվականի իր անձնական ուղերձի մեջ, որը կոչվում է «Առաջարկիր՝ քննարկենք, միասնաբար որոշենք»։




