

Շվեդիան Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը տեսնում է Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` խաղաղ բանակցությունների ձևաչափով, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ հայտարել է, որ Ադրբեջանին թվում է, թե նման պարզունակ, «վարկաբեկիչ» հայտարարություններով կարող է շանտաժի ենթարկել եռանախագահներին, ինչ որ մի բան կորզելով:
Հայաստանի Հանրապետության եւ Շվեդիայի Թագավորության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռևս 1992թ. հուլիսի 10-ին: Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը, այս օրերին առաջին անգամ պաշտոնական այցով գտնվում է մեր երկրում: Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանադյնաի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարեց, Հայաստան այցելել է իրենց երկրի ընդդիմության ներկացուցիչների հետ: իսկ այցն էլ վկայում է այն մասին, որ իրենք պատրաստ են սատարել Հայաստանին՝ Արևելյան գործընկերության հետ համագործակցելու հարցում: Մեր երկրի արտաքին գերտեսչությունն ղեկավարի հետ Մարգոտ Վալստրյոմը քննարկել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը:
«Այս այցելությունը մեզ առիթ ընձեռեց ավելի լավ ընկալելու ու հասկանալու՝ ինչպես է ձեր կողմից ընկալվում ԼՂ հակամարտության կարգավորման հարցը, որոնք են ձեր ցանկությունները: ԼՂ հակամարտության կարգավորումը ռազմական լուծում չունի: Պետք է հնարավոր ամեն բան անենք, որ էսկալացիա չլինի: Հուսով ենք, որ սա կլինի Մինսկի խմբի հովանու ներքո: Պետք է ակտիվորեն աշխատել՝ այս թնջուկը խաղաղ լուծելու համար»:
Արցախյան թեման շարունակեց Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադարձավ Ադրբեջանի արտգործնախարարի մեկնաբանություններին: Նկատենք,որ Ադրբեջանի արտգործնախարարը վերջերս իր մեկնաբանություններում ծաղրել էր Մինսկի խմբի համանախագահներին հայտարարելով, որ այլևս իմաստ չկա հնադիպելու նրանց հետ: Նալբանադյաը նշեց, որ Ադրբեջանի կողմից առաջին նագամ չէ, որ նման վեևրբերմունքի են արաժանաում համանախագահները: Եռանախագահներին հրապարակային մեկ ասում են, որ տուրիստներ են, մեկ ասում են, որ իսլամաբոֆներ են, ԱՄՆ-ն համարում են կոռուպցիայի ծննդավայր և այլն:
«Ադրբեջանին թվում է, թե նման պարզունակ, «վարկաբեկիչ» հայտարարություններով կարող են շանտաժի ենթարկել եռանախագահներին, այլոց և ինչ որ մի բան կորզել:
«Զարմանալի է, որ իրենք դասեր չեն քաղում, որովհետև հակառակ էֆեկտ է տալիս, միջազգային հանրության կարծիքը, դիրքորոշումը տարեցտարի ավելի հասցեական ու ակնհայտ է դառնում»:
Հայաստանի արտգործնախարարը հույսը չի կորցնում, որ Ադրբեջանում վերջապես կհասկանան, որ այս կեցվածքն իրենց որևէ առավելություն չի տալիս, իսկ Հայաստանը եռանախագահների հետ շարունակելու է գործադրել ջանքեր՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, քանի որ բանակցություններին այլընտրանք չկա:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչող մեղադրանքերին, թե Հայասատանը ցանկանում է պահպանել ստատուս քվոն, Նալբանդյանը նման դիտարկում արեց.
«Հայաստանը, եռանախագահները շահագրգիռ են ստատուս քովայի փոփոխման. Իսկ ո՞վ է սրում իրավիճակը. Ադրբեջանը, որ չի արձագանքո՞ւմ եռանախագահների կոչերին, որ պետք է վերահաստատել հանձնառությունը բանակցային, խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, ո՞վ է դեմ դուրս գալիս հետաքննության մեխանիզմի ստեղծմանը: Ադրբեջանը հորինել է, որ եթե մեխանիզմը ստեղծվի, ապա դա կնպաստի ստատուս քվոյի պահպանմանը: Ճիշտ հակառակը»:




