Քաղաքական

ՀՀԿ- ն ու ՀՅԴ- ն չեն շտապում. ԱԺ ճեպազրույցներում

lusinevasilyanlenabadeyan

Կոալիցիոն բանակցություններ,  Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի առաջադրում. այս թեմաներն ուղեկցեցին  գարնանային նստաշրջանի առաջին քառօրյան և այսօր էլ եղել են այն ամփոփող խորհրդարանական ճեպազրույցների առանցքում: Օմբուդսմենի թեկնածուի հարցում  խորհրդարանական ուժերից կողմնորոշվել են 3- ը՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը: Նրանք թեկնածու առաջադրելու որոշումներն արդեն կայացրել են՝ ի տարբերություն ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի:

Հիշեցնենք, ԱԺ-ն Մարդու իրավունքների 4-րդ պաշտպանին կընտրի թերևս հաջորդ քառօրյայի ընթացքում: Մինչ այդ` քաղաքական ուժերը թեկնածուներ կառաջադրեն, նրանցից մեկին  քվեարկությամբ կընտրի պետաիրավական հարցերի հանձնաժողովը և որպես հիմնական թեկնածու կառաջադրի խորհրդարանի քննարկմանը:  Ինչ վերաբերում է կոալիցիոն քննարկումներին, ապա բանակցություններ վարող կողմերն այսօր կրկին լրագրողներին հորդորել են չշտապել և մի փոքր էլ սպասել։

Կարդացեք նաև

Back to top button