ՀասարակությունՑեղասպանություն 100

ԱՄՆ Կլարկի համալսարանում Հայոց ցեղասպանության առաջին դոկտորական թեզն է պաշտպանվել

Ամերիկյան Կլարկի համալսարանն առաջինն էր, որ հաստատեց Հայոց ցեղասպանությունը որպես դոկտորական ուսումնասիրության թեմա:  Խաչիկ Մուրադյանն առաջինն է, որ համալսարանի Ստրասլերի Հոլոքոստի եւ ցեղասպանության հետազոտությունների կենտրոնում պաշտպանել է դոկտորական թեզը։

Մուրադյանի՝ «Ցեղասպանությունը եւ մարդասիրական աջակցությունը  Օսմանյան Սիրիայում  (1915-1917)» թեմայով ատենախոսության պաշտպանությանը ներկա է եղել նաեւ թուրք հայտնի ցեղասպանագետ Թաներ Աքչամը։

«Այս ատենախոսական աշխատանքը  ​​նշանավորում է պատմական բեկում Հայոց ցեղասպանության հետազոտություններում»,- ասել է  Աքչամը  Մուրադյանին նվիրված տոնակատարության ժամանակ, որը տեղի է ունեցել հունվարի 29-ին՝ Ստրասլերի կենտրոնի գրադարանում:

«Նա ոչ միայն մեր առաջին դոկտորն է Հայոց ցեղասպանության ոլորտում, այլ նաեւ առաջին դոկտորի աստիճանակիրը  Հյուսիսային Ամերիկայում՝ այսքան տարիների լռությունից հետո»,- ասել է Աքչամը։

Մուրադյանը 2007-2014թթ.-ը եղել է Armenian Weekly շաբաթաթերթի խմբագիր: Ստացել է բազմաթիվ պարգեւներ, 2014-ին Չինաստանում 20- դարի հայ համայնքի ուսումնասիրության համար արժանացել է Գյուլբենկյան հայագիտական ​​հետազոտությունների կրթաթոշակակի։  Նույն թվականին Պոլսահայության կազմակերպությունը նրան շնորհել է նաեւ Հրանտ Դինքի ազատության ու արդարության  առաջին մեդալը:

Կարդացեք նաև

Back to top button