

«Այլ նաեւ, ինչու չէ, առանձին քաղաքական գործիչների հետ եւ, ընդհանրապես, բոլոր այն մարդկանց հետ, անկախ իրենց քաղաքական հայացքներից, ովքեր ունեն անելիք ՀՀ-ում: Այս առումով, ես կարծում եմ, ոչ միայն ՀՅԴ պոտենցիալը պիտի լիարժեք օգտագործվի՝ ի շահ մեր պետության եւ ի շահ մեր ժողովրդի, այլեւ բոլոր քաղաքական ուժերի եւ ՀՀ բոլոր կարող քաղաքացիների»:
Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Բաբայանի կարծիքով՝ կոալցիան արդյունավետ ու լավ բան է, եթե երկրում կա բազմակուսակցական համակարգ, մինչդեռ, նրա գնահատմամբ, մեր երկրում բազմակուսակցական համակարգ այդպես էլ չի ձեւավորվել:
«Ինձ համար «կոալիցիա» բառը այդքան էլ չի համապատասխանում այն ամբողջ քաղաքական համակարգին, որ այսօր գործում է Հայաստանում: Գեւցեեւ սխալվում եմ»:
Ռուբեն Բաբայանի հետ համակարծիք էր ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Նա նաեւ կարծիք հայտնեց, որ Հայաստանում քաղաքական կոալիցիա պետք է ձեւավորվի, երբ քաղաքական կազմակերպությունների ծրագրերը, գաղափարախոսությունը նույնն է: Մինչդեռ, նրա խոսքով, ազատական գաղափարախոսություն ունեցող Հանրապետական կուսակցությունն ունի այլ ծրագրեր, սոցիալիստական գաղափարախոսություն ունեցող Դաշնակցությունը՝ բոլորովին այլ:
Ըստ Ազատ Արշակյանի մեր քաղաքական կյանքը արժեզրկում են եւ դա, նրա պնդմամբ, թելադրված է ԵՏՄ շրջանակներում: Ըստ նրա՝ Հայաստանին սոցիալական քաղաքականություն եւս պետք էր եւ դա կարող էր անել Դաշնակցությունը: Բանախոսի կարծիքով՝ դա չարվեց, քանի որ կար պարտադրանք, իսկ հակառակ դեպքում՝ կրկին փակվելու վտանգ: Դաշնակցությունը սոցիալիստական կուսակցություն է եւ իր թիմակիցներին լքում է հիմա: Շատ տհաճ է դա՝ եզրափակեց Ազատ Արշակյանը:
Կոալիցիա կազմել-չկազմելու խնդիրը, ԱԱԾ նախկին պետ Գուրգեն Եղիազարյանի խոսքով, տվյալ քաղաքական ուժերի գործն է: Ասաց, թե չի ցանկանում մտնել ուրիշի մատի եւ մատանու արանքը, ապա հավելեց. «Կապրենք, կտեսնենք ինչ կլինի: Ամեն կուսակցություն իր խնդիրն է լուծում. ՀՀԿ-ն, բնականաբար, իր խնդիրը պետք է լուծի, Դաշնակցությունն էլ իր խնդիրը պետք է լուծի»:
Ինչ վերաբերում է այնպիսի հայտարարություններին, թե՝ կոալիցիայի ձեւավորման են գնում, որ ոտքի կանգնեցնեն Հայաստանի տնտեսությունը, ես միայն կարող եմ ուրախ լինել այդ ձեւակերպման համար՝ ասաց Գուրգեն Եղիազարյանը: Նա համոզված է, որ միմյանց հասցեին հնչաց փոխադարձ մեղադրանքները կոալիցիայի ձեւավորման գործընթացի վրա որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ ու չեն ունենա: Կոալիցիան կկայանա, կստանան պորտֆելները, եւ ես իրենց ի սրտե հաջողություն եմ մաղթում՝ թեման եզրափակեց Գուրգեն Եղիազարյանը:




