ԿարևորՏնտեսական

Գազի գինը տնտեսության և բնակչության համար պետք է լինի մատչելի.վարչապետ

hasmikdilanyan
«Հայաստանի տնտեվարողների համար էական է իրենց արտադրանքի մրցունակությունը չխաթարող էներգակիրների գինը և մենք շահագրգռված ենք, որ հանրապետության էական ենթակառուցվածք հանդիսացող, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը լինի կայուն և խելամտորեն շահութաբեր»,- այս մասին կառավարության  այսօրվա նիստում հայտարարել է  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ըստ վարչապետի, տնտեսության և բնակչության համար ևս գները պետք է լինեն մատչելի և շահավետ:

«Գազի սպառման ծավալների նվազումը ակնհայտորեն վկայում է, որ ընկերությունը կարող է ունենալ ավելի մեծ հասույթներ ավելի ցածր գների դեպքում: Կարծում եմ, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավարությունը մեծ անելիք ունի այս բիզնես տրամաբանությունը հանրությանը և իր վերադասին ներկայացնելու գործում, ինչի արդյունքում թե՛ ընկերության, թե՛ ՌԴ-ի համար հստակ կդառանա մեր բանակցային առաջարկի փոխշահավետ բնույթը: Կարծում եմ, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլև հնարավորությունը»:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը դիմել է՝  ՌԴ-ի կառավարությանն՝ առաջարկելով նվազեցնել Հայաստանին մատակարարվող գազի գինը: Ի դեպ,  1000 խորանարդ  մետր գազն այժմ գնվում 165 դոլարով:

Կարդացեք նաև

Back to top button