
Հանրապետության տարածքում փետրվարի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ին շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն: Ինչպես տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, քամին կլինի հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 3-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, 4-5-ին կբարձրանա 5-7 աստիճանով: Երևանում փետրվարի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ին հնարավոր է թույլ ձյուն:




