ԿարևորՔաղաքական

«Պետք է միշտ առաջ շարժվել»,- ԵՏ հանձնաժողովի առաջին նիստում հայտարարել է Տիգրան Սարգսյանը

Այսօր տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նոր կազմի առաջին նիստը՝ հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, հայտնում են հանձնաժողովի մամուլի ծառայությունից։

«Մենք գիտակցում ենք, որ մեր վրա դրված է եվրասիական տնտեսական տարածքում ինտերգման գործընթացների ամրապնդման լուրջ խնդիրը։ Մենք պետք է լինել այս շարժման ավանգարդում եւ պետք է իրականացնել այդ խնդիրը։ Միեւնույն ժամանակ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը որպես վերազգային մարմին պատասխանատվություն է կրում ինտեգրման գործընթացի խթանման համար»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ ապահովվել է հանձնաժողովի ժառանգականության բարձր մակարդակը, քանի որ կոլեգիայի ներկա անդամներից շատերն իրենց լիազորություններն իրականացրել են նաեւ նախկինում։

Նա ընդգծել է, որ «այսօր մեր առաջ կանգնած են նոր մարտահրավերներ եւ սպառնալիքներ։ Այդ բոլորը, իհարկե, ազդում են մեր երկրներում տնտեսական գործընթացների վրա։ Ես վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք ավելի հեշտ կլուծենք նախագահների կողմից մեր առաջ դրված խնդիրները։ Մենք պետք է ի մի բերենք եղած փորձը եւ իմաստնություն հանդես բերել։ Ես վստահ եմ, որ կանգնել չի կարելի, պետք է միշտ առաջ շարժվել։ Միեւնույն ժամանակ՝ մենք պետք է միասնական լինենք։ Ես կանեմ հնարավորինը, որպեսզի այդ միասնությունը մեր թիմում լինի»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը։

Կարդացեք նաև

Back to top button