Հասարակություն

Մեկնարկում է «Նորարար առաջընթաց» ծրագիրը

alisagevorgyan
ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակում այսօր ազդարարվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Կոլբա նորարարական լաբորատորիայի «Նորարար առաջընթաց» ծրագրի մեկնարկը: Եվրոպական միության կողմից  ֆինանասավորվող ծրագիրը  նախատեսում է Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Հանրային կառավարման նորարարության շաբաթ» միջոցառումների  շարք: Այն սկսվել է հունվարի 30-ին հանրահայտ TEDx ձևաչափով կազմակերպված համաժողովով և կշարունակվի «Կոլբա-զրուցարան» ձևաչափի հանդիպումով և խորհրդատվական քննարկումներով` հանրային կառավարման ոլորտում աշխատող մասնագետների համար:

 

 

Ինչ է իրենից ներկայացնում հանրային կառավարման  նորարարությունը և ինչ կարելի է ձեռնարկել այս ոլորտում: Հայաստանում առաջին անգամ անցկացվող հանրային կառավարման նորարարության շաբաթվա ընթացքում քննարկման թիրախում կլինեն հենց այս հարցերը: Նշվածը  ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախաձեռնությամբ և Եվրամիության  ֆինանսավորմամբ իրականացվող «Նորարար առաջընթաց» ծրագրի մեկնարկային միջոցառումն է: «Ծրագիրը նորարարություն է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում: Նպատակն է ստեղծել հարթակ, որը կմիավորի մարդկանց գաղափարները, որոնք կծառայեն երկրի զարգացմանն  ու առաջընթացին»,-նշում է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն:

«Նորարարությունը Հայաստանի զարգացման, գուցե, լավագույն հնարավորությունն է, որովհետև բնական հարստությունների առումով հնարավորությունները սահմանափակ են, բայց երկիրն ունի հարստություն, որը կարևորագույնն է, դա մարդկային ներուժն է, նրա տաղանդի  ու շնորքի դրսևորումները: Ծրագրի շրջանակներում կփորձենք ստեղծել ճիշտ միջավայր, որտեղ նորարարակական գաղափարները կյանքի կկոչվեն: Ծրագիրն ընդամենը մասն է այն մեծ ռազմավարության, որը միտված է ծառայելու Հայաստանի զարգացմանը»,-«Նորարար առաջընթաց» ծրագրի շնորհանդեսին այսօր նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին՝ կարևորելով այս ծրագրում ՀՀ կառավարության ակտիվ մասնակցությունը:

Իր խոսքում ծրագրի կարևորությունն ընդգծեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը:

Կարդացեք նաև

Back to top button