
Երբ Լեւոն Արոնյանը քայլում է իր իսկ հարազատ Հայաստանի փոզոցներով, նրան դիմավորում է ծափահարող բազմությունը. ռեստորանները պնդում են, որ նա իրենց մոտ անվաճար սնվի: Նորաթուխ ծնողներն իրենց երեխաներին Լևոնի պատվին կնքում են նրա անունով:
Արոնյանը ոչ դերասան է, ոչ ակտիվիստ, ոչ էլ տիեզերագնաց: Նա շախմատիստ է՝ աշխարհում չորրորդ լավագույն շախմատիստը: Եվ այս փոքրիկ, շախմատով տարված նախկին խորհրդային երկրում նա նաեւ ազգային հերոս է:
«Առաջին անգամ, երբ իմ նշանածը ժամանեց Հայաստան, մենք կանգ առանք մի բենզալցակայանի մոտ եւ նրանք ասացին. «Մենք չենք պատրաստվում ձեզանից գումար վերցնել», — պատմում է 33-ամյա «հայաստանյան Դեյվիդ Բեքհեմը», ինչպես նրան արտասահմանյան մամուլն է անվանում։ «Այնպես որ, նրա համար սա բավականին շոկային էր,», — ավելացնում է նա՝ նկատի ունենալով իր ավստրալիացի ընկերուհուն՝ Արիան Քաոլիին, ով շախմատի միջազգային չեմպիոն է, ում լավ տեսքի պատճառով մամուլն անվանում է «շախմատի Աննա Կուրնիկովա»:
Հայաստանի շախմատի արքան
Հայաստանում, որտեղ շախմատը պարտադիր առարկա է բոլոր դպրոցներում, երկրի նախագահ Սերժ Սարգսյանը նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է: Երեք միլլիոն բնակչություն ունեցող ազգի համար, Հայաստանն ունի աշխարհի բնակչության թվով ամենաշատ գրոսմաստերները: «Շախմատը նման է ցանկացած տեսակի սպորտի, բայց այն կարծես մի փոքր վանդակի մեջ լինի, որտեղ դուք պետք է հասկանաք, թե ինչպես է իր ուղեղն աշխատում, թե ինչպես է իր արյունը հոսում», — պատմում է Լեւոն Արոնյան:
Շախմատի « պապիկը»
Հայերի ներկայիս սերը դեպի շախմատը գալիս է 1960-ական թվականների շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանից: «Այդ ժամանակ Հայաստանը Խորհրդային Միության ամենափոքր հանրապետություններից մեկն էր: Մենք ոչ թե պարզապես մի ազգ ենք, ով պայքարում եւ կռվում է, այլ նաև մի ազգ , ով կարող է վերադառնալ մեր փառքի օրերին, երբ մենք մի մեծ երկիր էինք, մի երկիր, որը սահմանում էր նոր կանոններ, — բացատրում է Լեւոն Արոնյանը։
«Երբ ճանապարհորդում եք Հայաստանով՝ տեսնում եք այն բոլոր վանքերը, բոլոր այն համալսարանները, որոնք 1500 տարեկան են, եւ միշտ զգում եք, թե ինչպիսին ենք մենք: Այնպես որ՝ ես կարծում եմ, որ այն, ինչը տանում է մարդկանց դեպի շախմատը, հետ է բերում այն զգացումը, որ մենք երբևէ եղել ենք գիտության ազգ»,- եզրափակում է Լեւոն Արոնյանը։




