

Պիլոտային ու համայնքների խոշորացման ծրագրով Սյունիքի մարզում ձևավորվող Տաթև փնջի մեջ ներգրավելու է նաև Խոտ համայնքը: Այստեղ ի սկզբանե դեմ էին համայնքների խոշորացմանը, սակայն, տեղական հանրաքվեի ժամանակ 95 տոկոս դրական արդյունք ապահովեց: ՀՀԿ-ական երկարամյա գյուղապետ Մարտիրոս Գրիգորյանը սա իրեն վստահելու գործոնով է բացատրում, մինչդեռ գյուղացիները բազմաթիվ խնդիրների հետագա լուծման ուղին կառավարության տված խոստումներով են տեսնում: Ի դեպ, մայրաքաղաքից Սյունիք այցելած լրագրողներին դժվար է ստանալ ՝ինչու՞ է համայնքը Խոտ կոչվում, պարզ հարցի պատասխանը:
«Խյութ ա էլյա սկզբից, հետո էդ անունը դառել ա Խոտ: Խոտը շատ քիչ ա, դրա համար էլ Խոտ են ասում»:
Սյունիքի մարզի հեռավոր ու բարձրադիր Խոտ համայնքում քանի հոգու հարցնես, թե ինչու՞ են գյուղը Խոտ անվանում, կստանաս այդքան տարբեր պատասխաններ: Խոտն էլ գյուղ է՝ իր առօրյա հոգսերով ու խնդիրներով, գյուղացիների՝ թիվ պահանջը գյուղ այցելած հյուրերից և այն էլ լրագրող մեկն է՝ «աշխատատեղ բացեք, աշխատենք»:
Հատկանշական է, որ այստեղ երիտասարդների մեծ մասն իր վաղվա օրը կապում է ոչ թե գյուղատնտեսական աշխատանքների, այլ՝ շինարարության հետ: Մեկ այլ առանձնահատկություն էլ նկատեցինք, որը գուցե բնորոշ է նաև մյուս գյուղերի երիտասարդներին՝ նախընտրում են իրենց համագյուղացու հետ ամուսնանալ՝ «միասին մեծացել ենք » տրամաբանությունից ելնելով, Խոտում ծնված ու մեծացած 22-ամյա Մհերը նաև վաղվա օրվա մասին է մտածում. «Ուրիշ տեղից կարող ա ուզես. Չմանաս, ինչ ձևի ա էլի: Պտի ընենց ուզես, որ գյուղին մի քիչ կարա էլի գյուղավարի: Էգուց, որ տունը չես ըլնում, ասես մի հատ գոմը մտի, խոզին կեր տուր, կամ կովին տուր, կարանա անի: Շատ չէ, բայց քաղաքից գյուղ հարս գալիս ա»:
940 բնակչություն ունեցող և նոր ձևավորվող Տաթևի փնջի գյուղերի մեջ բնակչության թվով երկրորդ տեղը զբաղեցնողը հենց Խոտ համայնքն է: 90-ականներից գյուղապետ աշխատող, այժմ սակայն, աշխատանքի վաղվա օրը չպատկերացնող ՀՀԿ-ական գյուղապետ Մարտիրոս Գրիգորյանը վստահեցնում է, որ իր պաշտոնի հարատևության համար կուսակցական պատկանելությունը դեր չի խաղացել, երկարակեցության գրավականն ու գաղտնիքը գյուղացիների վստահութունն է:
«Խոշորացվող համայնքների մեջ երկու գյուղ գազիֆիկացված է, մեկը մերն է, մեր-երկու գյուղ ոռոգման ջուր ունի, մեկը մենք ենք: Եթե համայնքներից մեկը կամ երկուսը 24-ժամյա խմելու ջուր ունի, մեկը մենք ենք»:
Համայնքն ունի նաև բազմաթիվ ու տարիների վաղեմություն ունեցող չլուծված խնդիրներ: Գյուղ տանող ճանապարհը մեղմ ասած անբարեկարգ է, ոռոգման ջրի ներքին ցանցը բացակայում է: Մոտ 80 երեխաներից մանկապարտեզ է հաճախում միայն 30-ը, Խոտում, դրա հնարավորությունն ունեն, մանկապարտեզի շենք չկա, խումբը հարմարեցված է մշակույթի տան մի հատվածին: Անցյալ տարի գյուղի դպրոցը 4 շրջանավարտ տվեց: Սա գյուղապետի խոսքով, Խոտի պատմության մեջ առաջինը և հույս ունի վերջին դեպքը կլինի:
Նախորդ ուսումնական տարվա ընթացքում առաջին դասարան հաճախեց 18երեխա, այս տարի, սակայն, 19 առաջին դասարանցի կունենան: Ընդհանուր առմամբ, դպրոցում 120 աշակերտ է սովորում: Ուսուցչի թափուր տեղ չունեն, անհրաժեշտ պահանջարկը լրացնում են են Գորիսից Խոտ եկող մասնագետների հաշվին: Արտագաղթ կա, բայց՝ սեզոնային,- ասում է գյուղապետն ու նկատում, գնում են, հետ գալիս, վերջին շրջանում, սակայն, գնացին, եկան ու մնացին գյուղում: Խոտից հիմնականում Սոչի էին մեկնում արտագնա աշխատանքի, իսկ մնացին՝ ոչ հայրենի գյուղում աշխատանք ունենալու պատճառով,- ընդգծում է Մարտիրոս Գրիգորյանը՝ ՌԴ չի ցանկանում հետ ընդունել իրենց, խախտումներ ունեն ու Ռուսաստանի դռները մի քանի տարով փակվել են.
«Մի քանի հոգի սպասում են, որ ժամանակը լրանա, գնան: Ռուբլու կուրսը ցածր է, աշխատանք չկա, չեն կարողանում գնալ»:
Հիմնականում անասնապահությամբ զբաղվող գյուղ, որի սեփական արոտավայրերը ընդամենը 75 հա են, ստիպված վարձարակել են հարևան գյուղի 500 հա տարածքը:
Խոտը պիլոտային ու համայնքների խոշորացման ծրագրով Տաթև փնջի մեջ է մտնելու: Այստեղ ի սկզբանե դեմ էին համայնքների խոշորացմանը, սակայն, տեղական հանրաքվեի ժամանակ 95 տոկոս դրական արդյունք ապահովեց: Տեղացիները հույսները կտրած այժմ արդեն կառավարության խոստումներին են սպասում՝ վստահեցրել են ՝ համայնքների խոշորանալուց հետո դրանք լուծվելու են՝ ներդրումներ ու ֆինասնական հոսքեր են ապահովվելու:




