Սպորտ

Անաստասիա Գալուստյանը 15-րդն է Եվրոպայի առաջնությունում

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ավարտվել է Եվրոպայի գեղասահքի առաջնության կանանց մրցաշարը:

Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը կանանց մենասահքի ազատ ծրագրից հետո, հավաքելով 143,05 միավոր, զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Եվրոպայի չեմպիոն է դարձել Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենյա Մեդվեդևան (Բաբասյան): 16-ամյա գեղասահորդը վաստակել է 215,45 միավոր:

Կարդացեք նաև

Back to top button