Հասարակություն

ԱՆ-ը հորդորում է ծնորղներին հիվանդ երեխաներին ուսհաստատություն չուղարկել

Առողջապահության նախարարությունն այսօր հայտարարություն է տարածել, ըստ որի ծնողներին կոչ են անում առավել ուշադիր լինել երեխաների առողջության հանդեպ:

«Փետրվարի 1-ից հանրապետության հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումանական գործընթացը սկսելու կապակցությամբ կոչ ենք անում ծնողներին առավել ուշադիր լինել երեխաների առողջության հանդեպ: Հորդորում ենք  առողջական խնդիրների առկայության դեպքում զերծ մնալ երեխային մանկապարտեզ, դպրոց, ուսումնասկան հաստատություն ուղարկելուց:

Դա առաջին հերթին վնասակար է նրա առողջության համար։ Միաժամանակ երեխան կարող է վարակը փոխանցել իր դասընկերներին։  Հորդորում ենք նաև հետևել երեխայի անձնական հիգիենային, հագցնել եղանակին համահունչ: Գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմեք ամուլատոր-պոլիկլինիկական հաստատություն` բժշկական օգնություն ստանալու համար։ Խնդրում ենք չզբավել ինքնաբուժմամբ:

Առողջապահական ողջ համակարգը ձեր կողքին է և պատրաստ ցանկացած օղակում ապահովելու ձեր ապաքինումը»,- ասված է ԱՆ տարածած հայտարարության մեջ։

Կարդացեք նաև

Back to top button