Հասարակություն

Նախագահը ցավակցական ուղերձ է հղել ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Սիմոնյանների ընտանիքին` ճանաչված մտավորական, պատմական գիտությունների դոկտոր, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանի մահվան կապակցությամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Հրաչիկ Սիմոնյանը իր ողջ գիտական գործունեությունը նվիրեց հայ ժողովրդի նորագույն պատմության ուսումնասիրմանը և արժանիորեն վաստակեց իր գործընկերների և ուսանողների հարգանքն ու համակրանքը:

Խորին ցավակցություն եմ հայտնում ձեզ, ձեր հարազատներին, մերձավորներին և անվանի պատմաբանի գործընկերներին»,-ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական ուղերձում:

 

Կարդացեք նաև

Back to top button