
Այսօր վաճառվող սննդամթերքի որակն ու անվտանգությունն անհանգստացնում են բոլորին: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը մեկնարկում է նոր հաղորդաշար՝ ‹‹Համի որակ›› խորագիրը կրող, որի հիմնական նպատակն է պարզել, բացահայտել մեզ հայտնի սննդամթերքի իրական բաղադրությունը, օգտակարությունը, ինպես նաեւ պահպանման եղանակները: Այն կվարի Առաջին ալիքի հաղորդավար Էրիկ Անթառանյանը:








