Հասարակություն

Ազատամարտիկների խորհուրդը Ադրբեջանին

annanazaryan

Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի առիթով այսօր Անդրադարձ»  մամուլի ակումբում իրենց պատերազմական տարիներից հուշեր են պատմել ազատամարտիկներն ու մի քանի հորդոր ուղղել ադրբեջանական կողմին:

 

24 տարեկան  դարձած Հայոց  քաջ բանակը, որ գործով է ցույց տվել իր խիզախությունը, այսօր էլ մարտունակ է, արի և ունակ  հարկ եղած դեպքում նոր հաղթանակներ գրանցել: Պատերազմի բովով անցած Ղարաբաղյան պատերազմի մասնակից- ազատամարտիկ  Ռաֆիկ  Ղազինյանն այսօր հպարտությամբ է խոսում Հայոց երիտասարդւ և ուժեղ բանակի մասին, «Մենք հպարտ ենք, որ մեր զինվորները կարողանում են պահպանել մեր սահմանները»։

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հկ նախագահ Յուրի Միքայելյանն էլ, երբ այսօր այցելում է զորամասեր,  ձեռք բերած փորձառությունն է փոխանցում զինվորին: «Խորհուրդներ ենք տալիս, որ  պետք չի ասել, թե ամեն ինչ գիտեն»,- ասում է։

Ազատամարտիկներն այսօրվա  հոխորտացող Ադրբեջանին սթափեցնում են։ «Ադրբեջանցիների զենքները միշտ էլ ի վերջո հայկական կողմի ձեռքերում են հայտնվում»: Նրանք նաև օգտակար մի խորհուրդ տվեցին Ալիևին՝ «Ազերիներին լողալ թող սովորեցնի, որ կարողանան Կասպից ծովով փախնել»:

Կարդացեք նաև

Back to top button