Հասարակություն

Զորահանդես՝ Գյումրու կենտրոնական հրապարակում (լուսանկարներ)

annamartikyan
Մեզ համար հայոց բանակը ազգային հպարտություն է, որի ուժի ու մարտունակության շնորհիվ տարիներ շարունակ պահպանվում է խաղաղությունը:  Հայոց բանակում ծառայելը ոչ միայն պարտք է, այլ նաև կոչում: Բանակը նվիրյալների համար է, ովքեր գիտակցում ու գնահատում են հայրենիքի անվտանգության ու խաղաղության արժեքը:  Պաշտպանության նախարարության Շիրակի կայազորի ներկայացմամբ՝ այսօր Գյումրու կենտրոնական հրապարակում անցկացվել է զորահանդես: Զինվորական հանդիսասվոր երթից բացի ցուցացադրվեցին զենքով վարժաձևեր և ձեռնամարտի հնարքներ՝ մարտարվեստի դպրոցի սաների հետ համատեղ: Բեմադրվեց նաև մարտական գործուղության տեսարան: Զորահանդեսի ավարտին ներկաները հնարավորություն ունեցան համտեսելու զինվորական դաշտային խոհանոցում պատրաստված կերակուրներ:

Կարդացեք նաև

Back to top button