
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնալով ԵԽԽՎ–ում ներկայացված երկու հակահայ զեկույցներին, ողջունում է այն, որ ԵԽԽՎ-ն մերժեց Ռոբերտ Ուոլթերի նախագիծը: Ըստ նրա՝ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար արդյունավետ կլինի, եթե ապագայում էլ ԼՂ-ին առնչվող հարցերում ԵԽԽՎ լինի հետևողական, ինչը չհաջողվեց Մարկովիչի զեկույցի դեպքում:
— Պարոն Քոչարյան, ինչպես եք գնահատում ԵԽԽՎ-ում երկու ադրբեջանամետ
բանաձևերի քննարկման արդյունքները:
— ԱԳ նախարարը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից
բանակցությունների ձևաչափը փոխելու կամ հիմնախնդրի կարգավորման
վերաբերյալ քննարկումները այլ հարթակներ տեղափոխելու փորձերը կարող են
վնաս հասցնել բանակցային գործընթացին և խոչընդոտել հանգուցալուծմանն
ուղղված ջանքերը։ Նույն կարծիքին են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ
երկրները։
Ողջունելի է, որ, գիտակցելով այս վտանգները, ԵԽԽՎ-ն մերժեց Ուոլթերի
նախագիծը: Հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար արդյունավետ կլինի, եթե
ապագայում էլ ԼՂ-ին առնչվող հարցերում ԵԽԽՎ լինի հետևողական, ինչը
չհաջողվեց Մարկովիչի զեկույցի դեպքում:




