
Ս.թ. հունվարի 26-ին Լևոն Տեր-Պետրոսյանը Գլենդեյլի Մեմորիալ Հիվանդանոցում հետվիրահատական ստուգման է ենթարկվել բուժող բժիշկներ Պետար Վուկասինի և Գալուստ Յուքարի կողմից: Ինչպես հայտնում են ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից, բժիշկները գոհունակություն են հայտնել Տեր-Պետրոսյանի ապաքինման ընթացքի վերաբերյալ և հավաստիացրել, որ առաջիկա 20 տարիների ընթացքում ՀՀ Առաջին նախագահի կյանքին և աշխատունակությանը որևէ վտանգ չի սպառնում:
Տեր-Պետրոսյանը պատրաստվում է Երևան վերադառնալ 2-3 շաբաթից:




