

«ՀՀ ԶՈւ համար 2015 թվականը ձեռքբերումների և դիրքերի ամրապնդման տարի էր, չնայած մեր գործունեությունն իրականացրել ենք չափազանց լարված պայմաններում»,- բանակի տարեդարձի նախօրեին ավանդույթ դարձած ամփոփիչ ասուլիսում այսօր հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կայացած ասուլիսում պաշտպանության նախարարը խոսել է նաև 2015 թվականին բանակում իրականացված բարեփոխումների, ձեռքբերումների մասին: ՀՀ ԶՈւ-ի կազմավորման 24-րդ տարեդարձի առիթով պաշտպանության նախարարը պատվոգրեր ու հուշամեդալներ է հանձնել ԶԼՄ-ների մի շարք ներկայացուցիչների: «Վազգեն Սարգսյան» հուշամեդալով պարգևատրվել է նաև մեր գործընկեր Կարեն Ղազարյանը:
Հայկական բանակը ևս մեկ տարի ապահովեց հայ ժողովրդի խաղաղությունը: Հայ զինվորը ևս մեկ տարի, խրամատում լարված նայելով հակառակորդի աչքերի մեջ, կատարեց իր առջև դրված մարտական խնդիրն ու անգամ արյան գնով հակառակորդին ստիպեց զերծ մնալ ոտնձգություններից: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 2015-ը հայոց բանակի համար հերթական ձեռքբերումների, հաղթանակների ու երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու տարի է համարում:
Այս կամ այն քաղաքական իրադարձությունից առաջ կամ հետո շփման գծում լարվածության ակտիվացումը հակառակորդն արդեն ավանդույթ է դարձրել: Արկածախնդրությունների ու ոտնձգությունների առոմով 2015-ը խիստ հագեցած էր: « Դժվարություններով հանդերձ ՀՀ սահմաններն այսօր անառիկ են, ԶՈւ-ի զորամիավորումների կողմից պաշտպանվում են և մեր դիրքերի դասավորվածության առումով փոփոխություններ՝ հօգուտ հակառակորդի չի եղել»,- հայտատարեց նախարարը:
2015-ին բանկում իրականացված բարեփոխումների ցանկից պաշտպանության նախարարն առանձնացրեց մի քանիսը. Ավելի արդար զորակոչի կազմակեպում, բանակ-հասարակություն կապի ամրապնդում, սպսռազինության և ռազմական տեխնիկայի կատարելագործում և այլն:
ՀՀ պաշտպանության նախարարի անմիջական ենթակայությամբ 2015-ին ստեղծվեց «ՀՀ պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման կենտրոն»: Նորաստեղծ կառույցի հիմքում ոլորտում համակարգային փոփոխություններն են մասնավորապես երկու ուղղություններով՝ մարդու իրավունքներ և բարեվարքության ամրապնդում:
Ըստ նախարարի՝ 2015-ն առանձնահատուկ է եղել նաև ռազմավարական բնույթի միջոցառումների անցկացմամբ. Դրանց թվում էին պետական կառավարման մարմինների հետ անցկացված «Շանթ 2015» և Հյուսիս-արևելյան ուղղությամբ երրորդ բանակային կորպուսի հետ անցկացված օպերատիվ մարտավարական զորավարժությունները։
ՀՀ ԶՈւ-ի կազմավորման 24-րդ տարեդարձի առիթով պաշտպանության նախարարը պատվոգրեր ու հուշամեդալներ հանձնեց ԶԼՄ-ների մի շարք ներկայացուցիչների: «Վազգեն Սարգսյան» հուշամեդալով պարգևատրվեց նաև մեր գործընկեր Կարեն Ղազարյանը։




