Հասարակություն

Միհրան Պողոսյան.«ԴԱՀԿ-ն ֆաշիստական կառույց չէ»

arminegevorgyan
Դատական  ակտերի հարկադիր կատարման ծառայությանը պետք չէ  դիտարկել որպես ֆաշիստական կառույց, քանի որ ԴԱՀԿ-ում ամեն ինչ անում են, որպեսզի քաղաքացիները քաշքշուկի մեջ չընկնեն: Այսօր ամփոփելով 2015թ  գործունեությունը լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասել է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը: Վերջինս նշել է, որ նախորդ տարի բռնագանձումների եւ վերականգնումների ծավալները գերազանցել են 24 միլիարդ դրամի սահմանագիծը: ԴԱՀԿ պետը նաև մի քանի թվեր է հրապարակել, ըստ որի կան պարտապաններ, որոնք ունեն 2000-3000 ակտ, պարտապան էլ կա՝ 40 մլն դրամի վարչական ակտ ունի:

 

 

«Ես այդքան նմա՞ն եմ հոգնած պետական ծառայողի: Ես ամեն օր վազելով եմ աշխատանքի գալիս, հաճույքով եմ աշխատանքի գալիս». ԴԱՀԿ ծառայություն պետ Միհրան Պողոսյան է: Լրագրողներին հորդորում է ծառայությունը չդիտարկել որպես ֆաշիստական կառույց, շեշտում է, ԴԱՀԿ-ում ամեն ինչ անում են, որպեսզի  քաղաքացիները քաշքշուկի մեջ չընկնեն: Ընդունում է, որ սխալներ կան, սակայն այն, որ ամեն օր ԴԱՀԿ-ն ավելի լավ է աշխատում, փաստ է:

 

Ըստ ԴԱՀԿ պետի` 2015 թվականին բռնագանձումների եւ վերականգնումների ծավալները գերազանցել են 24 միլիարդ դրամի սահմանագիծը: Հարուցվել է 893 հազար կատարողական վարույթ: Նախորդ տարի բռնագանձումների եւ վերականգնումների ծավալները գերազանցել են 37 միլիարդ դրամը, իսկ կատարողական վարույթների թիվը եղել է 480 հազար:

Արդեն անդրադառնալով իր անավան շուրջ պարբերաբար հայտնվող տեղեկություններին, հայտարարեց, որ շատերը չեն համապատասխանում իրականությունը, մասնավորապես այն, որ իր եկամուտները չեն աճել, որ ինքը Սերժ Սարգսյանի սանիկը չէ, և  «Քեթրին» ընկերությունը այլևս իրեն չի պատկանում:

Միհրան Պողոսյանը չի հիշում մի դեպք, երբ իր անվան հետ կապվող բիզնեսներում վարույթներ իրականացված լինեն: Ի դեպ, լրագրողներից մեկը հիշեցրեց, որ տարիներ առաջ ԴԱՀԿ պետը խնդիրներ ուներ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի հետ, որից հետո Դանիելյանն ազատվեց աշխատանքից: Ի՞նչ արտոնյալ կարգավիճակ ունի Միհրան Պողոսյանը, որը խնդիրներ է ունենում իր ղեկավարի հետ, բայց ղեկավարն է պաշտոնանկ արվում.

«Ես չեմ կարծում, որ ես արտոնյալ կարգավիճակում եմ գտնվում: Կային բազմաթիվ խնդիրներ: Նախ նա հրաժարական չտվեց, աշխատանքից ազատվեց»,- ասաց ԴԱՀԿ պետը:

Անդրադառնալով իր եւ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հարաբերություններին՝ Միհրան Պողոսյանն ասաց. «Արփինե Հովհաննիսյանի հետ հարաբերություններն աշխատանքային են, եւ կառուցողական»:

«Կարող եմ արձանագրել մի փաստ, որ հարկադիր կատարման ծառայությունն աշխատում է շատ օպերատիվ եւ բոլոր այն խնդիրը, որոնք կապված են արդարադատության նախարարության հետ, օպերատիվ լուծումներ են ստանում, եւ դրա համար շնորհակալ ենք արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին»:

Կարդացեք նաև

Back to top button