Հասարակություն

Գիտպեկոմի համար 2015-ը պատասխանատու տարի էր

sonahakobyan
2015 թվականի  գործունեությունն է այսօր ամփոփել և 2016 թվականի անելիքները ներկայացրել ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Ձեռքբերումներ են գրանցվել ինչպես օրենսդրական դաշտում, այպես էլ միջազգային համագործակցության բնագավառում: Տարին հագեցած է եղել նաև գիտական ծրագրերի ֆինանսավորման մրցույթներով: Կազմակերպվել է գիտական ծրագրերի ֆինանսավորման 7 մրցույթ: Նշելով, որ բացթողումներ 2015 թվականի ընթացքում չեն արձանագրվել, կոմիտեի նախագահը նկատել է, որ դեռ մի բան էլ գերակատարել են 2015 թվականի համար նախատեսված անելիքները: Սամվել Հարությունյանն անդրադարձել է նաև 2016 թվականի անելիքներին:

 

 

ԳՊԿ-ի համար  2015 թվականը բավական պատասխանատու տարի էր, բազմաթիվ աշխատանքներ են իրականացրել, որոնք ոլորտի համար կարող են բեկումնային նշանակություն ունենալ, ամփոփելով 2015 թվականը նշեց կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Անդրադառնալով օրենսդական դաշին՝ կոմիտեի ղեկավարը նշեց, որ ընդունվել է «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքը, որը հստակեցնում է գիտական փորձաքննությանն առնչվող բոլոր գործառույթները, փորձաքննություն իրականացնող փորձագետների լիազորությունները:  Կարևորելով նաև Կառավարության մի շարք որոշումներ, Սամվել Հարությունյանը նկատեց, որ դրանք մեծապես կնպաստեն ոլորտի զարգացմանը:

Գիտության պետական կոմիտեն ամեն տարի անցկացնում է գիտական ֆինանսավորման բազմաթիվ մրցույթներ: 2015 թվականին անցկացվել է  7 մրցույթ:  Կարևորելով  Ռուսաստանյան հումանիտար գիտական հիմնադրամի հետ համատեղ անցկացվող նախագծերի աջակցության մրցույթը, Սամվել Հարությունյանը նշեց, որ ստացվել է 27 հայտ, արդյունքներն ամփոփվում են: Նմանատիպ ծրագրեր են իրականացվում  նաև Լեռնային Ղարաբաղում, որոնք նպաստում են տեղական գիտական կադրերի ստեղծմանը:

Ամփոփելով 2015 թվականը, Սամվել Հարությունյանը հավաստիացրեց, որ ոլորտում բացթողումներ չեն եղել, դեռ մի բան էլ գերակատարել են 2015 թվականի համար նախատեսված անելիքները: Սամվել Հարությունյանը անդրադարձավ նաև 2016 թվականի ծրագրերին և նշեց, որ օրենսդրական դաշտում այս տարի ևս նախանշվում են մի շարք կարևոր նախաձեռնություններ:  Մշակվելու և կառավարության քննարկմանն է ներկայացվելու գիտության ոլորտի զարգացման 2016-2020 թվականների ռազմավարական ծրագիրը: Միջազգային համագործակցությունից Սամվել Հարությունյանն առանձնացրեց Եվրոպական Միության «Հորիզոն-2020» ծրագիրը:

Աշխատանքներ են նախատեսվում ծրագրին գիտական կազմակերպությունների ակտիվ մասնակցություն ապահովելու ուղղությամբ: Կշարունակվի համագործակցությունը նաև Ռուսաստանի, Բելառուսի, Գերմանիայի, Ուկրաինայի, Չինաստանի և այլ երկրների գիտական կազմակերպությունների հետ:

Կարդացեք նաև

Back to top button