
Հենց նոր ԵԽԽՎ-ում հնչեց հայկական պատվիրակության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը: Նա սուր քննադատության ենթարկեց ներկայացված զեկույցները՝ ընդգծելով, որ այն չունի կոնկրետ հացեատեր: Չի նշվում, թե որ երկիրն է ագրեսիա կիրառել. մինչդեռ զեկույցի համաձայն, մեղավոր է Հայաստանը, իսկ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խաղաղություն հաստատվի: «Դա ցինիզմ է», ասել է հայ պատգամավորը՝ ընդգծելով, որ սահմանին օգտագործվող զենքը թուրքական արտադրության է: Ռուստամյանը հիշեցրել է, թե որ երկրին ձեռնտու չէ ստատուս-քվոն և խաղաղության հաստատումը:
«Հայերին հնարավորություն չի տրվում ոչինչ ասել, այնպիսի տպավորություն է, թե մենք Մեջլիսում ենք նստած», ասել է Ռուստամյանը, նշելով, որ նման զեկույցները ստվեր են գցում հենց ԵԽԽՎ-ի վրա: Նա նշել է, որ զեկուցողները անգամ հարկ չեն համարել այցելել Հայաստան և Լեռնային Ղարաբաղ և փաստաթղթում արտահայտել են միան Ադրբեջանի դիրքորոշումը:




