

«Սանիտեք» ընկերության սեփականատեր, գործադիր տնօրեն Նիկոլաս Թավիլն այսօր մի քանի լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսել է իրենց ընկերության ծավալված գործունեության մասին, արձագանքել իրենց աշխատանքի թերացման վերաբերյալ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի զգուշացումներին: Թավիլը նշել է, որ իրենց ընկերությունը պրոֆեսիոնալ է աշխատել, բայց միաժամանակ արձանագրել, «Մենք հարյուր տոկոսով պատասխանատվություն ենք կրում ստեղծված իրավիճակի համար»։




