Հասարակություն

Զինված խմբի գործով կալանավորված աղջիկներից մի քանիսն ազատ են արձակվել

Նորք Մարաշում նոյեմբերի 25-ին վնասազերծված զինված խմբի անդամներից Նելլի Մինասյանն ազատ է արձակվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Նելլի Մինասյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը՝ նշելով, որ խափանման միջոցը փոխվել է:
«Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին»,- ասել է Գիվի Հովհաննիսյանը:
Նշենք, որ այսօր այս գործով ազատ են արձակվել նաև Լիլիթ Թորոսյանը, Հայկ և Հրանտ Վարդանյանները, Սրբուհի Այվազյանը:

Կարդացեք նաև

Back to top button